Բաժիններ՝

«Ես ունեի և կունենամ միայն մեկ քաղաքացիություն»․ Լոբոդան ցույց է տվել իր անձնագիրը

Ես ունեի և կունենամ միայն մեկ քաղաքացիություն։ Այս մասին Starhit–ի փոխանցմամբ հայտնել է երգչուհի Սվետլանա Լոբոդան՝ ցույց տալով իր ուկրաինական անձնագիրը։

39-ամյա Սվետլանա Լոբոդան հերքել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին լուրերը։

«Այս անհեթեթությանը պատասխանելու ժամանակ չկար… Ամեն մեկն ընտրում է իր ճանապարհը… Ինձ համար միշտ եղել է, կա և կլինի միայն մեկ քաղաքացիություն՝ ուկրաինական»,- ասել է երգչուհին։

Նա խնդրել է իր մասին կեղծ տեղեկություններ չտարածել, քանի որ ժամանակ չունի տարբեր բամբասանքներով զբաղվելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս