Բաժիններ՝

Վոլեյբոլի Ազգերի լիգայի հանդիպումները կտեղափոխվեն Ռուսաստանից

Վոլեյբոլի Ազգերի լիգայի հանդիպումները կտեղափոխվեն Ռուսաստանից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի (FIVB) կայքը։ Փոխանցում է ArmSport.am-ը։

FIVB-ն կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին Ռուսաստանում կայանալիք այլ միջոցառումների հետ կապված, ներառյալ 2022 թվականի երկրորդ կեսին նախատեսված տղամարդկանց աշխարհի առաջնությունը:

Տղամարդկանց Ազգերի լիգայի հանդիպումները պետք է անցկացվեին հուլիսի 5-ից 10-ը Կեմերովոյում, կանանցը՝ հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ուֆայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս