«Առնվազն անբարոյականություն է պետության ղեկավարի կողմից բնակչությանը նման կոչերով դիմելը»․ Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինայի նախագահ անուղեղը ժողովրդին կոչ է անում չլքել Կիևը, ինքնաշեն պայթուցիկներ սարքել և դուրս գալ պրոֆեսիոնալ զինվորականների դեմ կռվելու:
Առնվազն անբարոյականություն է պետության ղեկավարի կողմից, աշխարհազորի համակարգ չունենալով հանդերձ քաղաքացիական բնակչությանը նման կոչերով դիմելը: Նման անբարոյականության ականատես եղանք նաև մեզ մոտ 2020-ին:
Այդ երկրի ղեկավար կոչված տխմարը լավ գիտի, որ ռուսները իր հետևից են եկել, ու ինչ է դրանց ուզածը: Սրանով հանդերձ չի խորշում զոհաբերել հազարներով իր քաղաքացիներին, այնժամ, երբ դրանք պատրաստ չեն կռվելու: Նման տխմարներ «կառավարում» են նաև մեր երկիրը»: