Բաժիններ՝

Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում

Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը:

«Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական էլեմենտն է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից:

Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին:

Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս