 
                        «Մի բարի մարդ էղնի, էրեխեքիս տնով ապահովի»․ արցախցի
44-օրյա պատերազմից հետո արցախցի բազմազավակ ընտանիքը ապաստան է գտել Գորիսի Ներքին Խնձորեսկ գյուղում։ Ապրում է մի փոքրիկ տնակում։ Մեծ ընտանիքը շուտով կհամալրվի: Մտածում են՝ ինչպես պիտի ապրեն այդ տնակում, բացի դրանից՝ ֆինանսական խնդիրներ ունեն։ Անուշ Միրզոյանն է այցելել նրանց։
Զանգեզուր TV
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        