«Յասաման» ռեստորանը չեղարկել է թուրքերին հաց տալը. Նարեկ Սամսոնյան
Ըստ տեղեկությունների՝ Երևանի կենտրոնում գտնվող «Յասաման» ռեստորանը չեղարկել է թուրքերին հաց տալու պայմանանավորվածությունը: Այս մասին Երևանի Մարզահամերգային համալիրի մոտ ընդդեմ ադրբեջանցի պատգամավորների՝ Երևան գալու ակցիայի ժամանակ տեղեկացրեց «քաղաքացիական գիտակություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:
«Եթե տեղեկությունը ճիշտ է, շնորհակալություն «Յասաման» ռեստորանին: Ես առաջարկեմ՝ կարա Աննան սեղան դնի թուրքերի առաջ, Նիկոլենք իրենց տանը փիփերթ հյուրասիրեն»,- ասաց նա:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան պետք է տեղի ունենար Եվրանեսթ խորհրդարանական վեհաաժողովի մասնակիցների համար նախատեսված ընթրիք, որը կազմակերպել էր հայկական պատվիրակության ղեկավար, սկանդալային ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Ինչպես տեղեկացանք, ընթրիքը չի կայանա, քանի որ «Յասաման» ռեստորանից Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանին տեղեկացրել են, որ չեղարկում են ընթրիքը. Պատրաստ չեն ընդունել Մարիա Կարապետյանին և նրա հյուրերին:
Հավանաբար այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել ՄՀՀ-ի դիմաց այսօր տեղի ունեցող ակցիան: