Մոսկվայի կենտրոնում սպանվել է Դեդ Հասանը
Ռուսական Интерфакс լրատվական գոծակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի կենտրոնում այսօր սպանվել է «օրենքով գող» Ասլան Ուսոյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «Դեդ Հասան»: Այս մասին գործակալությանը հայտնել են ուժային կառույցներում եղած աբղյուրը:
Դեդ Հասանը սպանվել է այսօր՝ ժամը 14.30-ին, Каретный двор ռեստորանից դուրս գալիս անհայտ անձն օպտիկական նշանառությամբ դիպուկահար հրացանով կրակել է նրա վրա: Նշվում է, որ Դեդ Հասանի մահափորձի ժամանակ տուժել է մի կին: Գործակալության տվյալներով՝ «օրենքով գողը» մահացել է շտապօգնության մեքենայում՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Դեդ Հասանը 75 տարեկան էր:
Հիշեցնենք, որ Ուսոյանի դեմ առաջին մահափորձն իրականացվել է 2010 թվականի սեպտեմբերի 16-ին, դարձյալ Մոսկվայում: Այն ժամանակ Դեդ Հասանի հետ վիրավորվել էր նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը: Վարձու մարդասպանը կրակել էր հարևան շենքերից մեկից, սակայն Ուսոյանին հաջողվել էր փրկվել: Նրան վիրահատության էին ենթարկել Բոտկինի հիվանդանոցում: Ռուսաստանի ՆԳՆ-ը կարծում է, որ Դեդ Հասանի սպանությունը կսրի հանցավոր խմբավորումների միջև դիմակայությունը:
Ի դեպ, այս տարվա հունվարի սկզբներին ադրբեջանական Turan լրատվական գործակալությանկայքում տեղադրվել է Յուրի Վերշովի ««Օրենքով գողերը» պատերազմ են նախաձեռնում» խորագրով հոդվածը, որում նշված էր, որ 2013 թվականին ակնկալվում է գողական աշխարհի խոշոր պատերազմ: