Ալեքսանդր Շալենբերգը հավատում է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ դեռ հավատում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:
Չեխիայի, Սլովակիայի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարները փետրվարի 7-8-ին աշխատանքային այցով կլինեն Ուկրաինայում: Ավստրիացի նախարարն ընդգծել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Եվրոպայում «ռազմական առճակատման ռիսկ պարունակող» իրավիճակ է ստեղծվել:
«Գուցե այն պատճառով, որ ԱԳՆ նախարար եմ, դեռ հավատում եմ դիվանագիտության հնարավորություններին, որոնք դեռ կան: Ուրախ եմ տեսնել, որ դիվանագիտությունը դեռ աշխատում է, և մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունները»,-մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Շալենբերգը: