Բաժիններ՝

Արտառոց դեպք Թուրքիայում. քաղաքացու ոտքերի տակ գետինը պատռվել է և հայտնվել է 6մ խորությամբ փոսում

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Շենքի առաջին հարկում գտնվող խանութի սեփականատիրոջ ոտքերի տակ գետինը պատռվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վերջինս ակնթարթորեն հայտնվում փոսում։

Նշվում է, որ խանութպանը այդ պահին հեռախոսով զրուցելիս է եղել և հանկարծ խմիչքի սառնարանների հետ միասին ընկել է փոսը։ Խանութպանին օգնության են հասել անցորդները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և շտապ օգնության աշխակիցներ։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28