Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:
Նշվում է, որ Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով:
Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին: