Մեղրիի երկաթգիծը գործարկելով՝ Ադրբեջանը քաղաքական խնդիր է լուծում․ Աշոտ Թավադյան․ Ա1+

«Այդ ճանապարհը չի ծառայելու ՀՀ տնտեսական նպատակներին և շահերին։ Մեզ համար դրա տնտեսական էֆեկտը ցածր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերագործարկմանը։

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե՝ «շատ մոտ ենք արձանագրելու երկաթգծի գործարկման առաջին գործնական արդյունքները»։

«Նրանք ունեն ճանապարհ՝ Բաքու-Կարսը։ Փաստորեն մի հատ էլ տակից են բացում, և մենք շրջապատվում ենք օղակաձև ճանապարհներով։ Մեր տնտեսական շահը պահանջում էր գործարկել նախ հյուսիսային ճանապարհը՝ բացել Իջևան-Ղազախ երկաթգիծը։ Դա բխում է Ադրբեջանի ռազմաքաղաքական-շահերից։ Նրանք զուտ քաղաքական խնդիր են լուծում։ Այստեղ մենք որոշակի զլացումներ ունենք՝ եթե բանակցություններում հստակ ներկայացնում ես շահերը, դա ընդունելի է դառնում հակառակ կողմի համար։ Կարծում եմ, մենք ինչ-որ ժեստ ենք ցույց տալիս, թե, ահա, մենք առաջին քայլն արեցինք»,- հավելել է տնտեսագետը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս