Բաժիններ՝

Բորիս Ելցինը Ամանորն անցկացրել է թոփ մոդելների, Աբրամովիչի և Պոզների ընկերակցությամբ (լուսանկարներ)

Ռուսական էլիտայի ամենացանկալի փեսացուներից մեկը համարվող Բորիս Ելցինը` ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի թոռը, համացանցում տեղադրել է ամանորյա տոներին արված լուսանկարները` իր նոր ընկերուհու՝ թոփ մոդել Օլեսյա Սենչենկոյի հետ:

Զույգն իր ամանորյա հանգիստն անց է կացնում կարիբյան Սեն-Բարտս կղզու էլիտար ծովափին: Ելցինն ընկերուհու հետ այնտեղ է մեկնել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի կողմից կազմակերպված «դարի խնջույքին» մասնակցելու համար:

Աբրամովիչը հսկայական կալվածք է գնել Սեն-Բարտսում, որտեղ էլ այս տարի կազմակերպել է ամանորյա հանգիստը: Արևմտյան պապարացիներին հաջողվել է լուսանկարել Աբրամովիչին և նրա հետ հանգստացող ընկերներին. միլիարդատերն Ամանորը նշել է մոտ 400 հրավիրյալների ընկերակցությամբ, որոնց թվում են հայտնի հեռուստահաղորդավար Վլադմիր Պոզները, Բորիս Ելցին-կրտսերի ծնողները` ՌԴ նախկին նախագահի դուստր Տատյանա Դյաչենկոն և փեսան` Վալենտին Յումաշևը, բիզնես-լեդի Օլգա Սլուցկերը, մի շարք այլ հայտնի դեմքեր:

Ռոման Աբրամովիչն ամանորյա հանգիստն անցկացրել է առանց ընկերուհու` Դարյա Ժուկովայի. վերջինս հղի է և չի ցանկացել իր ապագա երեխայի առողջությունը վտանգել կարիբյան արևայրուքով: Ինչ վերաբերում է Բորիս Ելցինին, ապա նա արդեն մի քանի շաբաթ Սեն-Բարտսում ժամանակ է անցկացնում միանգամից երկու հայտնի ֆոտոմոդելների` Իրինա Վոդոլազովայի և Օլեսյա Սենչենկոյի ընկերակցությամբ: «Ոսկե երիտասարդության» ներկայացուցիչները հանգրվանել են ծովափնյա շքեղ վիլլայում: Ամանորյա գիշերը Ելցինի թոռն ու նրա ընկերուհիները անցկացրել են Ելցինների ընտանիքի վաղեմի բարեկամ Ռոման Աբրամովիչի հետ` վերը նշված խնջույքի շրջանակներում:
Ուշագրավ է, որ անցած տարի տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիներին Նյու Յորքում բնակվող Բորիս Ելցինը նշանադրվել էր թոփ մոդել Իրինա Վոդոլազովայի հետ, ով, փաստորեն, եղել է Սեն-Բարտսում, սակայն ոչ նրա ընկերուհու կարգավիճակում: Ավելին` Իրինան ինքն է Բորիսին ծանոթացրել իր ընկերուհու` 23-ամյա մոդել Օլեսյա Սենչենկոյի հետ:

Նշենք, որ Սեն-Բարտսը համարվում է «արգելավայր` միլիարդատերերի համար»: Կղզին բառացիորեն թաքնված է Կարիբյան ծովում, նրա ափերին կարելի է հասնել միայն զբոսանավով կամ փոքր ինքնաթիռով: Տեղի թռիչքուղին այնքան կարճ է, որ Աբրամովիչի ինքնաթիռը չէր կարող անգամ կայանել դրա վրա: Ուստի Սեն-Բարտսի նավահանգիստը գրեթե մշտապես հագեցած է շքեղ զբոսանավերով, որոնցից մեկն էլ պատկանում է ռուս միլիարդատիրոջը:

Ռուսական էլիտայի հետ նույն օրերին Սեն-Բարտսում իրենց հանգիստն են անցկացրել մի շարք համաշխարհային աստղեր` Փոլ ՄըքՔարթնին և Ջոն Բոն Ջովին, սուպերմոդելներ Լիլի Քոուլը և Ստեֆանի Սեյմուրը, դիզայներ Մարկ Ջեյկոմսը և ռեպ երգիչ Պի Դիդին:

Լուսանկարները՝ Splash/All Over Press-ի և Բորիս Ելցինի՝  Instagram -ի էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս