Արցախում բարձրացվել են նաև ուժայիններին տրվող կենսաթոշակի չափերը

Հարգելի՛ քաղաքացիներ

Ի պատասխան մի շարք հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում:

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով միջինը շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ Պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25,000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով:

Տեղեկացնենք նաև, որ իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվար ամսում վճարվում են 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ փետրվար ամսում կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը:

Տեսանյութեր

Լրահոս