Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, Սերդար Քըլըչի հետ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի ՊՆ-ն հանդիպման բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 14-ին, Մոսկվայում։