Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 10-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում ձյան տեսքով: Հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ: Հունվարի 11-12-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.0C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.10C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.30C