Նազարբաևը կոչ է արել բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղարը։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Նազարբաևն այժմ Նուր-Սուլթանում է։ Ավելի վաղ ենթադրություններ էին հնչել, թե Նազարբաևը մեկնել է Չինաստան։ Նա հորդորել է գիտակցաբար սուտ տեղեկություն չտարածել, Նազարբաևը անցկացնում է մի շարք խորհրդատվական հանդիպումներ, անմիջական կապի մեջ է Տոկաևի հետ:
Նշվում է նաև, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել բարեկամ պետությունների ղեկավարների հետ։