Օմիկրոն շտամի պատճառով ողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 2500 չվերթ
Ողջ աշխարհում ավիաընկերությունները դեկտեմբերի 27-ին կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով չեղարկել են ավելի քան 2500 չվերթ: Այս մասին են վկայում չվերթների իրականացմանը հետևող Flight Aware կայքի տվյալները:
Նշվում է, որ չեղարկված թռիչքների մեծ մասը՝ 958-ը, բաժին են ընկնում Միացյալ Նահանգներին: Ընդ որում, խոսն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թռիչքների մասին է:
Ամերիկյան CNN-ը հայտնում է, որ չեղարկումները մեծամասամբ տեղի են ունենում կորոնավիրուսի հետևանքով անձնակազմի պակաս լինելու պատճառով: