Մեղրով տորթի պատրաստման ամենահեշտ բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 1 բաժակ
2. Ձու – 4 հատ
3. Սոդա – 2 ճ/գ
4. Ալյուր – 3 բաժակ
5. Բուսական յուղ
6. Մաքրած ընկույզ – 40 հատ
7. Մեղր – 1 բաժակ
8. Շաքարավազ – 0.75 բաժակ
9. Յուղոտ թթվասեր – 400 գ
Պատրաստման եղանակը
1. Սկզբում ընկույզը մանր կտրատել, ապա լավ հարել ձվերը, մեղրն ու շաքարավազը։ Ստացված զանգվածը և ընկույզը խառնել, այնուհետև ավելացնել սոդան և ալյուրը:
2. Թասը ծածկել սննդային թաղանթով և թողնել տաք սենյակում 3-4 ժամ։
3. Պատրաստի խմորը բաժանել երեք հավասար մասերի, կորժեր ձևավորել: Յուրաքանչյուր կորժը թխել 7 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
4. Կրեմը պատրաստելու համար թթվասերը հարել շաքարավազի հետ:
5. Ստացված կրեմով պատել տորթի կորժերը: Նախքան մատուցելը տորթը մի քանի ժամ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը