Նախատեսվում է Հայաստան հրավիրել նաև Սթինգին և Մարկ Էնթոնիին

Ինչպես գիտենք` մարտի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգով հանդես կգա սիրված երգիչ Խուլիո Իգլեսիասը:

168.am-ի զրույցում նախագծի պրոդյուսեր Արման Ծատուրյանն ասաց, որ այս համերգի հետ կապված որևէ խնդիրներ չեն եղել. «Նա բավական շատ ազգությամբ հայ ընկերներ ունի, ովքեր շատ անգամներ են ասել, որ հայ հասարակությունը գնահատում և սիրում է Խուլիո Իգլեսիասի ստեղծագործությունները, նրա արվեստը»:

Ապրիլ ամսին Երևանում սպասվում է նաև աշխարհահռչակ դաշնակահար Յաննիի համերգը:
«Համերգի ժամանակ կհնչեն ինչպես հին, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Համերգի օրը և տոմսերի արժեքը դեռևս ճշտման փուլում են»,-ասաց Ծատուրյանը:

Նշենք, որ նախատեսվում է նաև Հայաստան հրավիրել աշխարհահռչակ երգիչներ Մարկ Էնթոնիին և Սթինգին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս