Բաժիններ՝

Ադրբեջանցի գլխավոր խմբագիրն իր ձերբակալումը պայմանավորել է Давай, до свидания տեսանյութով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականի հունիսին Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալված թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը կարծում է, որ իրեն հետապնդելը պայմանավորված է իր կողմից համացանցում Ты кто такой, давай, до свидания տեսանյութի տեղադրմամբ:

Դրանից հետո Մամեդովը ձերբակալվել էր և մեղադրվել էր հայրենիքի դավաճանության, ազգային, ռասայական, սոցիալական ու կրոնական ատելություն և թշնամանք սերմանելու, մեծ քանակությամբ թմրանյութ գնելու, պահելու և վաճառելու մեջ:

Ադրբեջանի ՆԳՆ-ը հայտարարել էր, որ ձերբակալման ժամանակ Մամեդովի մոտ «հայտնաբերվել» է 33.2 գրամ հերոին, իսկ նրա բնակարանի համակարգիչն ու տեղեկատվություն պարունակող մյուս սարքավորումները Մամեդովի կողմից «օգտագործվել են ապօրինի գործունեության» համար:

Մամեդովը ԶԼՄ-ների միջոցով հայտարարել է, որ իր դեմ իրականացվող քրեական հետապնդումը կապված է Youtube կայքում տեղադրված և Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ты кто такой, давай, до свидания տեսանյութի տեղադրման, ինչպես նաև նախորդ տարվա ամռանը լրագրողներին տված իր մի շարք հարցազրույցների հետ:

Մամեդովը հավելել է, որ հրաժարվել է հետաքննությանը ցուցմունքներ տալուց՝ բացառությամբ ձերբակալությունից անմիջապես անց տված ցուցմունքների, որոնցում հերքել էր թմրանյութեր պահելու մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս