Բաժիններ՝

Գերմանիան հրաժարվել է ընդունել Բելառուսում գտնվող միգրանտներին

Գերմանիան մերժել է Բելառուսի և Լեհաստանի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում գտնվող 2000 միգրանտներին ընդունելու Մինսկի կոչը: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Գերմանիան ու ԵՄ-ն չեն կարող ընդունել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսում գտնվող անօրինական միգրանտներին պետք է ընդունի Գերմանիան: Մինսկը նաև պատրաստակամություն է հայտնել 5 հազար միգրանտի ուղարկել հետ տուն, եթե ԵՄ-ն երկու հազարին ընդունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս