Բաժիններ՝

Եղբորս վրա 3 կրակոց է եղել, բազմաթիվ կապտուկներ. պայմանագրայինի եղբայրը պնդում է, որ եղբորը դաժանաբար սպանել են․ News. am

Ճամբարակում նոյմեբերի 16-ին մահացած 29-ամյա պայմանագրային զինծառայող Գեւորգ Ավետյանի հարազատները պնդում են, որ Գեւորգին դաժանաբար ծեծել ու սպանել են: NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգի եղբայրը` Գուրգեն Ավետյանը սուտ որակեց ՊՆ հայտարարությունը, թե իր եղբայրը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով է մահացել:

«Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է, որ զենքի հետ անփույթ վարվելու հետեւանքով է եղբայրս զոհվել, սակայն իր վրա կա 3 կրակոց` մեկը սրտի հատվածում, մյուսը ստամոքսի եւ փորի հատվածում: Իրենք օրերով սոված են թողել, ինքը խոհարարն է եղել, ճաշը եփել է, բայց իր բաժին ճաշը շներին են տվել, ահավոր ծեծել են, բազմաթիվ կապտուկներ է եղել վրան` գլխին, վզին, կողքին, թեւին, մեջքին: Իմ եղբորը սպանել են, ինչպես կարող է ինքը իրեն կրակի, կամ ինքն իրեն ծեծի»,- ասաց եղբայրը:

Գուրգեն Ավետյանը պատմեց, որ դիրքեր բարձրանալուց 2 օր առաջ եղբորը` Գեւորգին, Երեւան հիվանդանոց է բերել աչքերը ստուգելու, այդ ժամանակ եղբայրը խոստովանել է, որ կոնֆլիկտ ունի իր ծառայակիցների հետ, նաեւ ասել է, որ հարթվել է կոնֆլիկտը:

«Բայց փաստորեն չի հարթվել, վախեցել է մեզ ասի: Մենք երկար ժամանակ նույնիսկ իր աշխատավարձը չենք տեսել, ասում էր վարկ է, բան է, հետո իմանում ենք, որ իր աշխատավարձը ինքը չի ստացել, ուրիշն է քարտով ստացել, ու մենք չգիտենք ով է եղել»,- պատմեց նա:

Գուրգեն Ավետյանը նաեւ հայտնեց, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել եւ ձերբակալվել են Գեւորգ Ավետյանի ծառայակիցներ, նույն դիրքի պայմանագրային զինծառայողներ Աղասի Սարիբեկյանը եւ Արտակ Ապրեսյանը:

Նյութ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս