Բաժիններ՝

Նախագահ Հարությունյանն ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:

Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս