«Տականք ստրուկներ, պատասխան եք տալու»․ Խորեն Մարդոյան
Խորեն Մարդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լռեցնող դրվագ.
Փորձելով խուսափել հայկական լրահոսի ընկճող ու սպանող նորությունները, գոնե մինչև կեսօր կարդալուց, գործնական հադիպումների հոգնածության տակ, արդեն մշտական դարձած ծանր սրտով մտնում եմ աշխատավայր ու հույն գործընկերս, բարևի փոխարեն ասում է հետևյալը.
«Խորեն, ի՞նչ է պատահել քո ժողովրդին, թշնամին ուզում է շուտով տիրանալ քո երկրին: Դուք ազգ եք, ով 100 տարի առաջ վերապրել է 1915թ. Ցեղասպանությունը նույն հանցագործների կողմից։
Քիչ առաջ լուրերով լսեցի, որ Հայաստանի ղեկավարները քննարկում են ձեր երկու ժողովուրդների միջև պոտենցիալ «խաղաղության դարաշրջանի» շուրջ հնարավորությունները:
Ինչպե՞ս կարող է նման քննարկում ծավալվել Թուրքիայի հետ, որը սպանել է 1, 5 միլիոն հայի, և երբևէ չի ընդունել ցեղասպանության փաստը»։
Լռեցի…
Տականք ստրուկներ, պատասխան եք տալու»։