Բաժիններ՝

Ագաթանգեղոսի փողոցում նկատվել է հագուստը ձեռքին փախչող մի երիտասարդ, որին հետապնդում էր մի աղջիկ… ոստիկանություն

Նոյեմբերի 17-ին, ժամը 20.23-ի սահմաններում, ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում նկատել է հագուստը ձեռքին փախչող մի երիտասարդի, որին հետապնդում էր մի աղջիկ։

Երիտասարդը վազելիս նետել է հագուստը։

Ոստիկանության զորքերի ծառայողը հետապնդել ու բռնել է նրան, ապա, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ Երևանի 21-ամյա բնակչը բռնվելուց վայրկյաններ առաջ Ագաթանգեղոսի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել էր 8 տաբատ ու փախել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Գողոնը հայտնաբերվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930