Բաժիններ՝

Դեկտեմբերի 1-ից Covid 19-ի թեստերը 7 օրը մեկ կպահանջվեն․ հետագայում կկիրառվեն քննարկվող մյուս սահմանափակումները․ ԱՆ

«Աշխատող այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում պատվաստվել՝ 14 օրվա փոխարեն՝ 7 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն գործատուին: Դեկտեմբերի 1-ից որոշումն ուժի մեջ կմտնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ հավելելով, որ հետո կկիրառվեն քննարկվող մյուս սահմանափակումները:

Նրա խոսքով՝ մուտքի համար կպահանջվի պատվաստման QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։

Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ  դեկտեմբերի 1-ից սահմանափակումների փաթեթ են ներկայացնելու, որոնցից մեկով էլ մուտքը հանրային վայրեր՝ լինի «Հայփոստ», մարզասրահ, կինոթատրոն, լինելու է QR կոդով կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով:

Հավելենք, որ նոյեմբերի 4-ին կառավարության ճեպազրույցների սրահում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր.

«Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի, իսկ դեկտեմբերի 15-ից մշակութային հաստատություններ ու ռեստորաններ այցելելու համար ունենալ պատվաստումը հաստատող QR կոդ կամ վկայական»: Նա նշել էր, որ նախարարությունն արդեն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառելու:

Ավանեսյանի խոսքով՝ կան նաև այլ առաջարկներ, որոնք կքննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս