Բաժիններ՝

Էնթընի Հոփկինսը զարմացրել է իր մանկության տան ներկայիս տերերին

Հոլիվուդյան հայտնի դերասան Էնթընի Հոփկինսը այցելել է այն տունը, որտեղ անցկացրել է իր մանկությունը, և առաջարկել է իրեն վաճառել այն։

Ինչպես գրում է անգլիական The Sun-ը, 75-ամյա աստղն իր կնոջ և վարորդի հետ այցելել է Մարգրամ փոքրիկ գյուղում գտնվող իր տունը, որտեղ անցկացրել է մոտ կես ժամ, թեյ խմել տանտերերի հետ և լուսանկարվել։ Այցի վերջում նա ներկայիս տանտեր Քրիս Թրեյնորին առաջարկել է վաճառել իրեն տունը 180 հազար ֆունտով, ինչպես նաև հրավիրել է Թրեյնորին և նրա ընտանիքին Մալիբուում գտնվող իր շքեղ առանձնատուն։

Թրեյնորն ու իր ընտանիքը դեռևս վերջնական որոշում չեն կայացրել տան վաճառքի հետ կապված, սակայն խոստացել են, որ կմտածեն այդ ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս