Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն իսպանացիները
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի կսպասարկեն իսպանացի մրցավարները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 9-րդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։
Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։ Գլխավոր մրցավարն է Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը: Նրան կօգնեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ պաշտոնյան է Խուան Մունուերա Մարտինեսը։
VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ նրա օգնականը՝ իր հայրենակից Լուկա Պայրետոն։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Տոմաշ Միկուլսկին (Լեհաստան), իսկ հանդիպման պատվիրակը՝ Մարկ Բոսը (Նիդերլանդներ):