Բաժիններ՝

Կկարողանա՞ Մոուրինյոն ռևանշի հասնել․ «Ռոմա»-«Բուդե/Գլիմպտ»

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ռոման» ընդունում է անզիջում «Բուդե / Գլիմպտին», որին պարտվել էր խոշոր հաշվով:

«Ռոմա»

Ա Սերիայի ընթացիկ առաջնության 11 տուրից հետո մայրաքաղաքային թիմը տարել է վեց հաղթանակ և մեկ ոչ-ոքի, ինչի արդյունքում թիմը վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Կալյարիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) «գայլերը» սեփական հարկի տակ պարտվեցին «Միլանին» (1:2):

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրից հետո Հռոմի թիմը տարավ երկու հաղթանակ, որոնք բերեցին վեց միավոր և երկրորդ տեղ։ Զապորոժիեում «Զորյայի» հետ ունեցած հաջողությունից հետո (3:0) Ժոզե Մոուրինյոյի սաները չկարողացան հաղթել այսօրվա մրցակցին (1:6):

Այսօր չեն խաղա Սմոլինգը, Սպինացոլան ու Պելեգրինին, ով ծնկի վնասվածք ունի։

«Բուդե/Գլիմպտ»

25 տուրերում «Բուդե/Գլիմպտին» հաջողվել է տանել 16 հաղթանակ և վեց ոչ-ոքի, որոնք բերել են 54 միավոր և առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ Հարկ է նշել պաշտպանության գծում թիմի ֆանտաստիկ ելույթը, որը բաց է թողել ընդամենը 21 անգամ։

Վերջին երկու տուրերում դեղին-սևերը հաղթեցին «Մոլդեին» (2:0) և «Սանեֆյորդին» (1:0): Կոնֆերենցիաների լիգայի խմբում նորվեգական ակումբը շարունակում է մնալ առաջին հորիզոնականում, որտեղ թիմը մեկ միավորով առաջ է ներկայիս մրցակցից։

Բերգը, Սոլթնեսը, Սերլին ու Բոնիֆասը չեն կարողանա խաղադաշտ մտնել։

Այս մենամարտում հանդիպում են խմբի առաջատարները, ինչը խաղադաշտում որոշակի լարվածություն կավելացնի, քանի որ խմբում հաղթողի ճակատագիրը որոշվում է այս խաղում։ Վերջին խաղում «Ռոմայի» պարտության պատճառը, ըստ մասնագետների, մրցակցի թերագնահատումն էր, որը բերեց ջախջախիչ արդյունքի։ Մոուրինյոն և իր սաները պետք է փորձեն ռևանշի հասնել։

Խաղը տեղի կունենա այսօր կեսգիշերին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս