Բայդենը Չինաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները որակել է «մրցակցություն»
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե մտադիր է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ ապագա բանակցություններում պարզաբանել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցակցում է, այլ ոչ թե ցանկանում է հակամարտություն բորբոքել։
«Նրա (Սի Ծինպինի) հետ վիրտուալ ձեւաչափով ապագա բանակցությունների վերաբերմամբ, որոնց ստույգ ամսաթիվը դեռ չի որոշվել, ցանկանում եմ, որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասել, որ դա մրցակցություն է, այլ ոչ թե հակամարտություն»,-Բայդենը հայտնել է մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ արդեն երկար ժամանակ է՝ շփում է Սի Ծինպինի հետ, այդ թվում՝ երբ զբաղեցնում էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը: Նախագահի խոսքով՝ ինքը Սի Ծինպինին հայտարարել է Վաշինգտոնի ցանկության մասին, որպեսզի Պեկինը «խաղա ըստ կանոնների»:
Այդ համատեքստում Բայդենը հիշատակել է գործելակերպի նորմերն օդային եւ ծովային տարածություններում, կիբեռտարածության անվտանգության վրա աշխատելու անհրաժեշտության մասին: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն խուսափեն «չկանխամտածված» հակամարտությունից, ամփոփել է Բայդենը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: