Բաժիններ՝

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սիրիայում իրադրության վատացման առնչությամբ

Սիրիայում իրադրության վատթարացումը, հատկապես Դամասկոսում զինվորականների դեմ իրականացված ահաբեկչությունն ու հրետակոծումն Իդլիբում, լուրջ մտահոգության առիթ են տալիս: Այս մասին հոկտեմբերի 20-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում զինվորականների ավտոբուսի վրա այսօր տեղի ունեցած հարձակման մասին լուրերին, ինչի պատճառով մեծ թվով մարդիկ են մահացել»,- ասել է նա:

Խոսելով Իդլիբում հրետակոծությունների մասին՝ Հաքը հայտարարել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է ամեն տեսակի բռնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս