Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս թվացյալ հանդարտության եւ բարձրագոչ հայտարարությունների, թե ժողովուրդն իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը։ Երեկ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ նախապես պլանավորված արարողակարգով վարչապետը պետք է 9։00-ին մի խումբ պաշտոնյաների հետ այցելեր Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու, սակայն նա Եռաբլուր է բարձրացել առավոտ գիշերով՝ 7:30-ի կողմերը:

Ըստ կառավարության աղբյուրների՝ Փաշինյանը որոշել է խուսափել տհաճ միջադեպերից՝ կանխատեսելով, որ այդ օրը Եռաբլուր են այցելելու զոհերի ծնողներն ու հարազատները։ Իսկ նշանակված ժամին Եռաբլուր այցելեցին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ավելի ուշ՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ այլ պաշտոնյաներ` բոլորն առանձին-առանձին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930