Ալեգրին զգուշանում է Տոտիից
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/article-0-169CCCE0000005DC-212_224x4236.jpg)
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոմայի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին։
«Մեզ չափազանց կարևոր և բարդ հանդիպում է սպասվում։ Մրցակցի կազմում ցանկանում եմ առանձնացնել Ֆրանչեսկո Տոտիին։ Ես չեմ կարծում, որ նա ծեր է։ Չնայած իր տարիքին՝ Տոտին շարունակում է մնալ «Ռոմայի» ամենավտանգավոր ֆուտբոլիստը։ Այնպես որ հենց նրանից ենք զգուշանում», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Tutto Mercato-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը