Կամուրջից իրեն ցած նետած աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Հաղթանակ զբոսայգու բարձունքից իրեն ցած էր նետել մի երիտասարդ աղջիկ: Վերջինիս տեղափոխել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
168.am-ին հիվանդանոցային համալիրից տեղեկացրին, որ աղջիկն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում»:
Հարցին՝ ի՞նչ վնասվածքներ են հայտնաբերվել աղջկա մոտ, պատասխանեցին, որ դեռևս պարզ չէ, քանի որ բժիշկները դեռևս զննում են նրան: