Աղանդեր՝ Մոցարտի հայրենիքից, որը պետք է մատուցել միայն տաք վիճակում
Զալցբուրգյան Նոկերլն
Հարած սպիտակուց՝ շաքարավազով
Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 100 գ
2. Ձու – 5 հատ
3. Ազնվամորի – 50 գ
4. Ալյուր – 2 ճ/գ
5. Օսլա – 1 ճ/գ
6. Վանիլինի բուրավետիչ – 0.5 թ/գ
7. Կիտրոնի կեղև
8. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
9. Աղ – 1 պտղունց
10. Շաքարի փոշի
Բաղադրիչներ օշարակի համար
1. Ազնվամորի – 50 գ
2. Սերուցք – 40 մլ
3. Շաքարավազ – 10 գ
Պատրաստման եղանակը
1. Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Հարկավոր է լինելու 5 ձվի սպիտակուց և 3 դեղնուց: Հարել սպիտակուցները 1 պտղունց աղի հետ, մինչև լավ պնդանալը, հետո ավելացնել շաքարավազը և շարունակել հարելը:
2. Առանձին թասի մեջ դեղնուցներին ավելացնել կիտրոնի կեղևը և վանիլինի բուրավետիչը: Լավ խառնել, հետո դեղնուցն ավելացնել սպիտակուցին: Լցնել ալյուրը, օսլան, փխրեցուցիչը:
Զգուշությամբ խառնել սիլիկոնե բահիկով:
3. Թխելու համար նախատեսված կաղապարը յուղապատել, հետո զանգվածի հետ տեղավորել դրա մեջ: Վրան հավասար շարել ազնվամորին, իսկ զանգվածի երկրորդ կեսով 3 բարձունք ձևավորել (դրանք երեք սարերն են, որոնք շրջապատում են Զալցբուրգը):
4. Թխել աղանդերը 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
5. Քանի դեռ աղանդերը թխվում է, պատրաստել ազնվամորու օշարակը: Դրա համար պետք է թասի մեջ տրորել ազնվամորին, սերուցքը հարել շաքարավազի հետ և խառնել տրորած ազնվամորու հետ:
6. Պատրաստի աղանդերի վրա շաքարի փոշի շաղ տալ, մատուցել տաք վիճակում օշարակի հետ մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը