Բաժիններ՝

Թալիբներն առանց դիմադրության վերցրել են Տարինկոտ քաղաքի շրջանները. աղբյուր

«Թալիբան» արմատական շարժումը զավթել է Տարինկոտ քաղաքի շրջանների մեծամասնությունը, որն Աֆղանստանի Ուրուզղանի հարավային նահանգի վարչական կենտրոնն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է քաղաքի մի աղբյուր։

Նրա խոսքով՝ տարածքները թալիբներին են հանձնվել առանց դիմադրության: Այժմ մարտեր են մղվում տեղի ոստիկանության շտաբի նկատմամբ վերահսկողության համար, հավելել է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ պատմել է, որ անցած գիշեր կառավարական ուժերը ազատագրել են Տարինկոտից երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող խոշոր շրջանը: Վերջին ամիսներին Աֆղանստանում սրվել է կառավարական ուժերի դիմակայությունը թալիբների հետ: Դա տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը Ռուսաստանի ԱԳ նախարարությունը համարել է Աֆղանստանում ԱՄՆ-ի առաքելության ձախողման ընդունում:

Թալիբներն արդեն վերահսկողություն են սահմանել երկրի գյուղական եւ սահմանամերձ շրջանների զգալի տարածքների նկատմամբ եւ հարձակում են ծավալում խոշոր քաղաքների վրա: Այսպես, նրանց հայտարարությունների համաձայն, անցյալ շաբաթվա վերջից նրանք գրավել են 34 նահանգների ինը վարչական կենտրոններ, այդ թվում՝ Կուդուզ քաղաքը, որը գտնվում է Տաջիկստանի մերձակա սահմանային անցումից 60 կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնական Քաբուլը հերքել է Կունդուզի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին հաղորդագրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս