Ես ասում էի՝ ճիշտ կլինի, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից լիներ փոխխոսնակը, բայց այս պահի դրությամբ իրենք միասնական թեկնածուով են հանդես գալիս… Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածուի քվեարկությանը՝ ասելով, որ իշխանությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Ազգային ժողովը շարունակի գործել:

«Մենք պարտավոր ենք ապահովել ՀՀ Ազգային ժողովի բնականոն աշխատանքը և երրորդ փոխխոսնակի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, պետք է անցնի ընդդիմության ներկայացուցչին… Ես ասում էի՝ ճիշտ կլինի, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից լիներ փոխխոսնակը, բայց ինչպես տեսնում եք՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը համաձայնության են եկել, դա առաջին հերթին՝ «Պատիվ ունեմ»-ի որոշումն է , այլ ոչ թե մեր, և այս պահի դրությամբ իրենք միասնական թեկնածուով են հանդես գալիս, ուստի «Պատիվ ունեմ»-ն իր որոշումը կայացրել է…»:

Հարցին՝ արդյոք ընդդիմադիր գործընկերների հետ ԱԺ հանձնաժողովների վերաբերյալ քննարկումներ ունեցե՞լ եք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ընդդիմադիր գործընկերներն այս պահին պատրաստ չեն այս քննարկմանը.

«Ես բազմիցս դիմել եմ մեր գործընկերներին, որպեսզի այդ քննարկումը տեղի ունենա, բայց մեր գործընկերները պատրաստ չեն այդ քննարկմանը:

Նշենք, որ րոպեներ առաջ հայտնի դարձավ քվեարկության արդյունքները և Իշխան Սաղաթելյանը 53 կողմ և 50 դեմ ձայներով չընտրվեց ԱԺ փոխնախագահ:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս