Մրգային աղցան՝ ամռան ամենասիրված մրգերով
Բաղադրիչներ
1. Ձմերուկ – 400 գ
2. Սեխ – 400 գ
3. Մեղր – 100 գ
4. Կիտրոն – 1/2 հատ
5. Անանուխ – 10 գ
Պատրաստման եղանակը
1. Մեղրը և կիտրոնը հյութը խառնել:
2. Ձմերուկը և սեխը խորանարդաձև կտրատել, լցնել ամանի մեջ, ավելացնել սոուսը և զգուշությամբ խառնել:
3. Մատուցելուց առաջ զարդարել անանուխի տերևներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը