Մբապեի շրջապատին բարկացրել է ֆուտբոլիստի խոսքերի հրապարակումը
Հարցազրույցը արվել էր մայիսին։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի շրջապատը դժգոհ է ակումբի պահվածքից:
Երեկ ակումբային ամսագիրը հրապարակեց ֆրանսիացու և Նեյմարի համատեղ հարցազրույցը, որը ֆուտբոլիստները տվել էին դեռ մայիսին: Այն մեջբերում է Մբապեի խոսքերը, որ նա երազում է ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան:
Մբապեի շրջապատը վրդովված էր ակումբի այս պահվածքից, և իր դժգոհության մասին հայտնել է ՊՍԺ-ի մի քանի ղեկավարների, գրում է L’Equipe-ը:
Հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի և ՊՍԺ-ի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները չեն ընթանում, նման քայլն ընկալվեց՝ որպես ճնշում ակումբի կողմից: Այս պահին հարձակվողը չի համաձայնել մնալ Փարիզում:
Marca-ն պնդում է, որ ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է փարիզցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին: Մբապեն չի ցանկանում հակամարտությամբ հեռանալ ՊՍԺ-ից, բայց նոր պայմանագիր չի ստորագրի:
Ֆրանսիացին հիանալի հարաբերություններ ունի մարզչի հետ: Կիլիան միշտ զգում էր Պոչետինոյի աջակցությունը և հասկացողություն էր զգում, երբ մարզիչին հայտնեց ակումբը փոխելու իր մտադրության մասին:
Մբապպեն ակնկալում է, որ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները միջոցներ կձեռնարկեն փարիզյան ակումբից նրա տեղափոխության համար:
Ըստ As-ի, ֆրանսիացի ֆուտբոլիստը հույս ունի, որ Արքայական ակումբը բանակցություններ կսկսի ՊՍԺ-ի հետ և կկարողանա այս ամռանը կազմակերպել իր տեղափոխությունը մադրիդյան թիմ: Մադրիդի «Ռեալի» ղեկավարները քաջ գիտակցում են, որ անօգուտ է ֆինանսապես մրցակցել այդպիսի հսկայի հետ, ուստի մադրիդցիները վախենում են ինչ-որ կերպ արմատապես գործել:
Ըստ Marca-ի, փարիզյան թիմի ղեկավարները պատրաստ են ֆրանսիացի ֆուտբոլիստին վճարել այնքան գումար, որքան բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Կիլիանը կարծում է, որ չի կարող իրականացնել իր հավակնությունները ՊՍԺ-ում, և ժամանակն է տեղափոխվել առաջ: Բացի այդ, Մբապեն իրեն չի զգում՝ որպես թիմի գլխավոր աստղ, որտեղ, բացի իրենից, խաղում է նաև Նեյմարը:
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Մադրիդի «Ռեալը» ամեն կերպ փորձում է գնել ֆուտբոլիստին:
Սիրարփի Աղաբաբյան