Բաժիններ՝

Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):

Արթուր Բարսեղյանը ևս մեկ մեկնարկում կունենա հուլիսի 30-ին` 50 մետր ազատ ձևում: Պայքարը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս