Բաժիններ՝

Մի կին մտել էր տուն, ձեռքերով ու ապակե սկահակով խփել տանտիրուհուն, ինչ-որ հեղուկ էր լցրել դեմքին, փորձել էր լցնել նաև բերանի մեջ…

Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնեց, որ ժամը 14-ի սահմաններում ենթարկվել է ավազակային հարձակման։

Մի կին մտել էր տուն, ձեռքերով ու ապակե սկահակով խփել տանտիրուհուն, ինչ-որ հեղուկ էր լցրել դեմքին, փորձել էր լցնել նաև բերանի մեջ ու փող էր պահանջել։

Տանտիրուհին տվել էր 840.000 դրամ և 100 դոլար, ինչից հետո կինը հեռացել էր։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց կարճ ժամանակում։ Ահազանգից մեկ ժամ չանցած՝ ոստիկանները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկեցին Սիսիանի 34-ամյա մի բնակչուհու։

Ուսումնասիրելով դեպքի հանգամանքները` իրավապահները հիմնավոր ենթադրություն արեցին, որ հանցագործությանը օժանդակող է եղել։
Հուլիսի 25-ին, ավազակային հարձակմանը օժանդակելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Սիսիանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ։

34-ամյա կինն ու 42-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել։

Հափշտակված գումարը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս