Տակապած հավի լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Հավ – 8-10 կտոր
2. Կարտոֆիլ – 500 գ
3. Սոխ – 1/2 հատ
4. Կիտրոն – 2 հատ
5. Ձիթայուղ – 1/3 բաժակ
6. Սխտոր – 2 պճեղ
7. Խնկունի (розмарин) – 1 թ/գ
8. Կարմիր պղպեղ – 1/2 թ/գ
9. Աղ – 1 ½ թ/գ
10. Սև պղպեղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:
2. Տապակը պատել յուղով: Շարել հավի կտորները, կարտոֆիլը, կտրատված սոխը և մեկ կիտրոնի շերտերը:
3. Փոքր ամանի մեջ խառնել մեկ կիտրոնի հյութը, ձիթայուղը, ճզմած սխտորը, խնկունին և համեմունքները: Ստացված սոուսը լցնել հավի և կարտոֆիլի վրա:
4. Եփել մեկ ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը