Նիկոլն անձնական վրեժ է լուծում. Գորիսում տեռոր է՝ քաղաքական վենդետա, շինծու քրեական գործեր. Վահե Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն է:
Բանախոսը նշել է.
- Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք է տվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» անդամը, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի դեմ ցուցմունք է տվել աներձագը:
- Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական եկամուտների կոմիտեն, ոստիկանությունը, քննչական մարմինները՝ բոլորն այժմ կենտրոնացած են Սյունիքում. քաղաքական վենդետա, կորզված ցուցմունքների հիման վրա հարուցված քրեական գործեր…
- Իշխանությունները թիրախավորել են համայնքի կին ղեկավարին, որպեսզի հեշտ լինի ճնշում գործադրել, որ ցուցմունք տա Առուշ Առուշանյանի դեմ:
- Այս ողջ գործընթացում կա տրամաբանության և Նիկոլի անձնական շահերի բախում:
- Սյունիքի մարզում 7 թե 8 ընտրատեղամաս կա, որտեղ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում պետք է քվեարկեին զինվորականները, բայց քվեարկել են 25-ում. կասկածներ ունենք, որ զինվորականները շրջել են տեղամասերով:
- Սյունիքում քաղաքական հայացքների համար անթաքույց ստիպում են մարդկանց դուրս գալ աշխատանքից, ընդ որում՝ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր համակարգում աշխատողներին:
- Նիկոլն անձնական վրեժ է լուծում. քանդելով հանքարդյունաբերության ոլորտի կառույցները՝ վերջնականապես կքանդվի Հայաստանի տնտեսությունը:
- Չեմ բացառում, որ իշխանությունների կողմից տարածքների վերաբերյալ կստորագրվեն նոր փաստաթղթեր: