Ստանիսլավ Չերչեսովը հեռացել է Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆեդերացիան և
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Եվրոպայի ընթացիկ առաջնության խմբային փուլում վերջինն էր: Ընտրանին երկու պարտություն կրեց և հաղթեց միայն Ֆինլանդիային:
Չերչեսովը Ռուսաստանի ազգային ընտրանին գլխավորել է 2016 թվականից: 2020 թվականի մարտին մարզիչը նոր պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: