Բաժիններ՝

Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է Bloomberg-ի վարկանիշի ռեկորդային նշագծին

Միացյալ Նահանգների Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն իր կարողությունն ավելացրել է մինչեւ ռեկորդային նշագիծ՝ 211 միլիադ դոլար: Այս գնահատումները ներկայացրել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության հաշվարկների համաձայն՝ Բեզոսի ակտիվների միագումար արժեքը հուլիսի 6-ին կայացած ֆոնդային սակարկությունների արդյունքներով ավելացել է 8,44 միլիարդ դոլարով՝ մինչեւ 211 միլիարդ դոլար: Ինչպես ընդգծում է գործակալությունը, այս գումարը ռեկորդային է գործարարների համար, որոնք երբեւէ ներառվել են հիշյալ վարկանշում: Նախորդ առավելագույնն արձանագրվել էր հունվարին: Այն ժամանակ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքի կարողությունը հասել էր 210 միլիարդ դոլարի: Վերջին ամիսներին այն կրճատվել է մոտավորապես մինչեւ 181 միլիարդ դոլար:

Հուլիսի 5-ին հաղորդվել է, որ Բեզոսը թողել է Amazon կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտնը, նրա տեղն զբաղեցել է Էնդի Ջեսին, որն ավելի վաղ գլխավորում էր Amazon-ի Web Services ամպային ծառայությունը: Բեզոսն այժմ զբաղեցնում է առաջին տեղը Bloomberg-ի կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Մասքը երկրորդ հորիզոնականում է: Երրորդ տեղը պահպանում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն (169 միլարդ դոլար): Amazon-ի ղեկավարի ակտիվների միագումար արժեքի աճը, մասնավորապես, պայմանավորված էր կորպորացիայի բաժնետոմսերի արժեքի մարտի կեսերից գրեթե 20 տոկոսով բարձրացմամբ:

Bloomberg-ի գնահատումների համաձայն՝ հուլիսի 6-ին ներդրողներն ընկերության համար դրական են համարել այն նորությունը, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրաժավել է 10 միլարդ դոլար գումարի ամպային հաշվումների բնագավառում ծառայությունների տրամադրման պարտավորագրից: Ավելի վաղ սպասվում էր, որ այն կտրամադրվի ԱՄՆ-ի Microsoft կորպորացիային: Amazon-ը փորձել է դատարանի միջոցով վիճարկել այդ որոշումը: Պենտագոնում պարզաբանել են, որ մտադիր են կնքել ամպային հաշվումների բնագավառում ծառայությունների տրամադրման նոր պարտավորագիր, ինչը համապատասխան առաջակություններ է ակնկալում Amazon-ից եւ Microsoft-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս