Ռուս խաղաղապահները 172 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Գանձասար
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի 172 բնակչի և ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Գանձասար վանական համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայութունը:
«Այսօր ուխտավորներին ուղեկցել ենք Գանձասար վանական համալիր այցի ժամանակ, ապահովում ենք նրանց անվտանգությունը և պատարագից հետո նրանց ուղեկցում հետ՝ դեպի Ստեփանակերտ»,- հայտնել է ռուսական խաղաղապահ առաքելության սպա Սերգեյ Վիտկոն:
Նշվում է նաև, որ ուխտավորները հավաքվել են Ստեփանակերտում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղևորվել են վանական համալիրներ: 74 հոգուց բաղկացած մեկ շարասյունն ուղևորվել է Ամարաս, իսկ երկրորդը` 98 մարդուց բաղկացած, ուղևորվել է Գանձասար: