«Գնալու եմ ուղիղ եթերում մասնակցելու  բանավեճին, հույս ունեմ՝ կտեսնեմ յաթաղան պտտողներին». Նիկոլ Փաշինյան

Հանրահավաքից հետո անմիջապես Նիկոլ Փաշինյանը գնալու է ուղիղ եթեր՝ մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին:

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության երեկոյան եթերում՝ ժամը 22:00-ին, այսօր տեղի կունենա հունիսի 20-ին անցկացվելիք ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարների միջև բանավեճը:

«Հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտողներին: Եկեք ուղիղ եթերում կանգնենք ժողովրդի առաջ և ի ցույց դնենք՝ ով որտեղից է գալիս և ուր է գնում»,- նշեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930