Սարսափեցնող փաստեր գազավորված ըմպելիքների մասին
Բոլորը գիտեն, որ գազավորված քաղցր ըմպելիք խմելը շատ վնասակար է: Իսկ ինչո՞ւ: Հնարավո՞ր է՝ վնասը այնքան էլ մեծ չէ, ինչպես մեզ համոզում են: Կարդացեք այս նյութը և կատարեք Ձեր անձնական եզրահանգումը, թե արդյո՞ք արժե օգտագործել գազավորված ըմպելիք: Ընտրությունը Ձերն է:
Վնասակա՞ր է արդյոք գազավորված ըմպելիքը
Մեկ շիշ գազավորված ըմպելիք խմելուց 10 րոպե անց. Ձեր օրգանիզմ է մտնում 10 թ/գ շաքար (օրվա մաքսիմալ թույլատրելի չափը): Այդ պահին Դուք շաքարի մեծ քանակից սրտխառնոց չեք ունենա, որովհետև ֆոսֆորաթթուն, որը պարունակվում է քաղցր ջրում, բթացնում է չափից ավելի քաղցրությունը՝ թույլ տալով շաքարին մարսվել:
20 րոպե անց. շաքարի բաղադրությունն արյան մեջ մեծանում է, որը հանգեցնում է ինսուլինի արտադրման: Լյարդը շաքարը վերածում է ճարպի:
40 րոպե անց. կոֆեինի կլանումն ավարտվում է: Աչքի բիբերը լայնանում են, բարձրանում է արյան ճնշումը, լյարդը սկսում է ավելի շատ շաքար մղել դեպի արյուն:
45 րոպե անց. ուժեղանում է դոֆամինի արտադրությունը, հորմոնի, որն ազդում է ուղեղի հաճույքային կետի վրա: Այդ սկզբունքով է գործում նաև հերոինը:
1 ժամ անց. ֆոսֆորաթթուն իրար է կապում կալցիումը, մագնիումը և ցինկը աղիներում՝ ուժեղացնելով նյութափոխանակությունը: Մեծանում է կալցիումի դուրսմղումը մեզի միջոցով: Սրանից հետո ուժի մեջ է մտնում կոֆեինի միզամուղ հատկությունը: Դուրս են մղվում կալցիումը, մագնիումը և ցինկը, որոնք այնքան անհրաժեշտ են ոսկորների համար, դուրս են մղվում նաև նատրիումը և ջուրը: Դուք դառնում եք դյուրագրգիռ և թույլ:
Դուք իսկապե՞ս ուզում եք, որ այս ամենը Ձեզ հետ կատարվի: Ավելի լավ չէ՞ գազավորված ըմպելիքը փոխարինել թեյով, մրգային հյութերով կամ կիտրոնաջրով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը