Բաժիններ՝

Իլինոյսի նահանգում այրվել է քիմիական գործարանը

Հունիսի 14-ին կրակը ճարակել է Ռոքթոնի (Իլինոյսի նահանգ) Chemtool քիմիական գործարանը՝ հարկադրելով տարհանել մարդկանց: Այդ մասին հաղորդել է NBC News-ը։

Իշխանություններն սկսել են տարհանել Chemtool Inc.-ին պատկանող գործարանի հարեւանությամբ ապրող բնակիչներին, որն արտադրում է քսուքներ, քսանյութեր, մետաղամշակման հեղուկներ եւ մաքրող միջոցներ: Բռնկումն սկսվել է տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 07:30-ին: Գործարանի ղեկավարությունը հայտարարել է, որ իր բոլոր աշխատակիցները գտնվում են անվտանգության մեջ: Հրշեջները մեկուսացրել են հրդեհը, բայց գործարանը շարունակում է այրվել: Ռոքթոնի Հրշեջ պահպանության պետ Քիրք Ուիլսոնը հայտարարել է, որ ջրի օգնությամբ կրակի դեմ պայքարը կարող է վտանգավոր հոսքի հանգեցնել Ռոք գետում, որը Միսիսիպի գետի վտակն է եւ գտնվում է գործարանից 270 մետր դեպի արեւմուտք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս