«Օմեգայի փախուստի ճանապարհը»․ Աննա Մկրտչյանը՝ Արարատ Միրզոյանի մասին

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև դրա անբովանդակ կմկմոցին անդրադառնալը մի քանի միտք դավաճանության բացահայտումից հետո ծավալված իրադարձությունների մասին։

Օմեգան լկտի սուտ որակեց թուրքին ծառայությունը, բայց այդպես էլ դատարան չհասավ ու որևէ մեկին դատի չտվեց։

Այլևս վաղուց ՀՀ ազգային անվտանգության հետ կապ չունեցող նույնանուն կառույցը շտապեց հերքել Արարատ Միրզոյանի գործակալ լինելը։

Մի ամբողջ պետական զավթված կառուցվածք, որ կազմ պատրաստ ստեց, թաքցրեց ու ամեն ինչ արեց մոռացության մատնելու, որ ԱԺ ղեկավարի աթոռին թուրքի ստրուկ է։

Ընդունված սխեմայով՝ ամիսներ անց չլսվող ձայնով ու լրահոսի մեջ կորցնելու սպասումով կեսբերան ասվեց՝ խեղված։

Իհարկե, ոչ օմեգայի, ոչ Դիաննայի, ոչ Պապիկյանի կիսաձայն խոստովանություններն ու փախուստը ոչ մի դեպքում չեն կարող հետագայում ծառայել որպես հասարակական արդարացված անհանդուրժողականությունը մեղմացնող հանգամանքներ։

Ընդամենը մի քանի օր անց, ազգային իշխանությունը կբացահայտի մեր երկրում թուրքի ստրուկների ողջ այբուբենը։ Ոչ մի տարր, ոչ մի լրացուցիչ ներկայացում, ոչ մի հույս չփայփայեք՝ մոռացության մատնվելու կամ անհետ կորելու։

Ձեր ապագան ավելի քան շոշափելի ու կանխատեսելի է։ Հայաստանում դավաճանության ընթացքը կանգնեցվելու է նիկոլին վռնդելու հաջորդ իսկ վայրկյանից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930